18 05 2021

Սյունիքի դեպքերից հետո զինվորականներից ոմանք պետք է ինքնասպան լինեին. Նախկին դատախազ



Սյունիքում նոր տարածք զավթելիս հայակական կողմը տեղյակ է եղել, մեր մարտավարական հենակետերը ֆիքսել են թշնամու զորքերի տեղաշարժը դեպի հայկական տարածք ու այդ մասին զեկուցել են համապատասխան մարմիններին (ԶՈՒ Գլխավոր շտաբ), մինչդեռ վերադասից ստացել են հրաման՝ ոչ մի մարտական գործողություն չձեռարկել, մինչև համապատասխան լրացուցիչ ցուցումներ չստանան»․ ահա այսպիսի սկանդալային հայտարարություն է անում նախկին դատախազ Ռաֆայել Գևորգյանը՝ Սյունիքում թշնամու կողմից նոր տարածքներ գրավելու հանգամանքների մասին՝ հղում անելով իր աղբյուրին:

Ավելին, նրա հաջորդ ուշագրավ նկատառումն առնչվում է Սյունիքում և Գեղարքունիքում մեր դիրքապահների հանցավոր անգործությանը, զինված խմբի սահմանախախտման դեպքի իրավական հետևանքները լուրջ կասկածներ են առաջացնում նախկի դատախազի մոտ, ով կապիտուլյացիոն ակտից հետո առաջիններից մեկն էր, որ հրաժարականի դիմումով լքեց Գլխավոր դատախազության համակարգը և այսօր մասնագիտական սուր աչքով է իշխանության կիքսերը ֆիքսում:

«Սյունիքի դեպքերից հետո ոչ միայն շղթայաբար պաշտոնանկություններ պիտի լինեին, բարձրաստիճան զինվորականներ պիտի ինքնասպանություն գործեին բայց այդ պատվախնդրությունը չունեցան»,- ասում է նա:

Մանրամասն՝ տեսնյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ