Չկան այդ կոկորդիլոսները, ամեն ինչը խաբկանք է, մանիպուլյացիա է , ամեն ինչ ժողովրդին խաբելու վրա է: Այս մասին կարծիք հայտնեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարը՝ պատասխանելով Yervan.Today-ի հարցին, թե ի՞նչ եղավ՝ մարզում կոկորդիլոսաբուծարան ստեղծելու Գարիկ Սարգսյանի ծրագիրը: Մեր զրուցակիցը նկատեց, որ իմքայլականները հաճախ աչքի են ընկնում տարբեր բոցավառ մտքերով:
«Դեռ այն ժամանակ , որ քիթը խոթեցին Ուրցաձոր համայնք, փորձեցին ՏԻՄ-երին կպնել , հիշու՞մ եք ասում էր կգամ քաղաքապետերին, գյուղապետերին կբռնեմ վզներից կշպրտեմ պատերին , վարչապետի խոսքն է, բա դա բռնության կոչ չէ՞ր: Երկրագնդի վրա, եթե 7 միլիարդ մարդու մեջ , մրցույթ լիներ ստի կապիտուլյանը կդառնար թիվ մեկ ռմբարկուն: Եվ այդ ստերով կարողացավ կերակրել մեր ժողովրդին: Այսօր տխուր ենք, ամբողջ սփյուռքը դրսում պարտված է ման գալիս : Ամեն օր Ալիևը ստորացնում է մեր երկրի ղեկավարին ու ոչ մի պատասխան չենք լսում»,- նշեց Ռաֆիկ Անդրեասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը