17 05 2021

Նիկոլն ամեն ինչ արել է, որպեսզի մեզ ցեղասպանությամբ զրկի հայրենիքից․ Փոստանջյան



Երկու օր անցկացրել է Սյունիքում, Վայոց ձորում և ակնհայտ է, որ թշնամին պատրաստվում է հարձակման և ընդհանրապես վերացնելու Հայաստանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Ցեղասպանությամբ է դա տեղի ունենալու։ Իրական զգացումը, թե մեզ ինչ աղետ է սպասվում, չկա։ Բայց մարդիկ մեղավոր չեն, որովհետև քաղաքական առաջնորդությունը պետք է նրանց այդ գիտակցումը փոխանցի։ Թշնամին երկու տարվա ընթացքում հարձակում գործելու բոլոր աշխատանքները Նախիջևանի կողմից արդեն ավարտել է։ Խաչիկ գյուղի դիմաց կանգած են իրենց դիրքերը, այդ դիրքերը գոյություն չունեին երկու տարի առաջ՝ նախքան Նիկոլի իշխանության գալը։ Գյուղի սահմանամերձ գյուղացին չունի զենք։  Նիկոլն ամեն ինչ արել է, որպեսզի մեզ ցեղասպանությամբ զրկի հայրենիքից և նույնն էլ անում է հիմա։ Մի քանի ժամվա ընթացքում իրենց Բայրքաթարներով կարող են ոչնչացել մի քանի քաղաքներ, բան չի մնում, հետագայում եթե մտածում եք Երևանին չեն խփելու, սխալվում եք»,- ասաց Փոստանջյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ