17 05 2021

Թշնամին Սիսիանի սահմանին չէ, թշնամին Երևանում է․ Հրանտ Բագրատյան



Հակառակորդը գրավել է դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով Սև լճի նկատմամբ, որտեղից խմելու ջուր են ստանում Սիսիան և Գորիս քաղաքները։ Եթե ուշադիր լինեք, թշնամին գրավում է այնտեղ, որտեղ ջուր կա։ Մենք կարծում ենք, որ կա երկրորդ հայտարարությունը՝ ստորագրված հունվարի 11-ին, և կա երեք արձանագրություն, մենք առայժմ գտել ենք մեկը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Բագրատյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը խոստացել է 8 գյուղ Տավուշից, ևս 1-ը՝ Արարատից։

«Այդ մեկ գյուղն էլ Քյարքին է, որը տալով մենք այլևս ճանապարհ չենք ունենա Սյունիք։ Ինքը տալու է, միևնույնն է, ես վստահ եմ այդ դևի վրա։ Ադրբեջանցիներին գերեվարելու հրաման չի տրվում, բանակը գտնվում է վախկոտ Վաղարշակ Հարությունների, վախկոտ Արտակ Դավթյանի վերահսկողության տակ։ Դրանք վառոդի հոտ չեն առել, նրանք լսում են տանկի մատոռի վնգստոցը վախենում են։ Այս մարդիկ պատերազմ չեն տեսել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ