15 05 2021

Վանեցյանն 1-ին փուլում հավատացել է, որ իշխանության նպատակները վեհ են, սակայն ժամանակին կանգ է առել. Հարությունյան

Վանեցյանն 1-ին փուլում հավատացել է, որ իշխանության նպատակները վեհ են, սակայն ժամանակին կանգ է առել. Հարությունյան

«Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն այսօր հրավիրված ճեպազրույցում, արձագանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք կազմեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ և արդյոք հակասություններ չկան ՀՀԿ-ի և Վանեցյանի միջև, ասաց. 

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ 3 տարի է, ինչ իրավապահ համակարգն անմիջականորեն ղեկավարվում է պետության ղեկին կանգնած մարդու աշխատակզմի կողմից»։

Հարությունյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանն առաջին փուլում իսկապես հավատացել է, որ նպատակները վեհ են և հավատացել է իրեն հրամցված կեղծ լուրերին, սակայն շատ արագ հասկացել է, որ դրանք ընդամենը մեկ նպատակ են հետապնդում՝ ճնշել ընդդիմախոսներին։ 

«Կանգ է առել, ավելին, նա կոչ է արել դադարեցնել այդ մոտեցումը, այդ վերաբերմունքը հանրությանը, որովհետև հենց այդ վերաբերմունք է, որ հանգեցրեց այն անդառնալի կորուստներին, որ ունեցանք», - նշեց Դավիթ Հարությունյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ