«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին։
Մանուկյանի հայտարարությունը ստորև․
«Հարգելի՛ գործընկերներ,
Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ:
Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի:
Հարգանքով՝
Վազգեն Մանուկյան
13.05.2021 թ.»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը