13 05 2021

Բայց դե ի՞նչ անեին խեղճերը, որ Տիգրան Մեծն արդեն «ծախել էր. Կարեն Ճշմարիտյան

Բայց դե ի՞նչ անեին խեղճերը, որ Տիգրան Մեծն արդեն «ծախել էր. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս միայն այսպես, բացատրելու այլ եղանակ չկա

 Զոմբի թրենդ

Ոչ մեկդ էլ ոչնչից տեղյակ չեք (թող պատմագետներն ուղղեն, եթե սխալներ կան)

Պարզվում է, որ Արցախի տարածքների 75%-ն ու Հայաստանի տարածքները ոչ թե «նախկիններն են ծախել…», այլ դեռևս Տիգրան Մեծն է այդպես պայմանավորվել: Ովքեր չգիտեն, թե ով է եղել Տիգրան Մեծը, շատ հակիրճ ասեմ` ինքն ահավոր «շատ նախկին…» է:

Տիգրան Մեծը, երբ Հայաստանի տարածքը դարձրեց 300 հազար քառակուսի կիլոմետր (Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով), իսկ գերիշխանության և ազդեցության տարածքը` մոտ 3 մլն քառ. կմ, դրանից մի քանի տարի անց բոլոր թշնամիների հետ պայմանավորվեց, որ ամբողջը հետ է վերադարձնելու(պարզ է` ոչ անհատույց, այսինքն` «ծախել էր…»), այդ թվում` արևմտյան և արևելյան Հայաստանը, Նախիջևանը, Ախալքալակը, Արցախն ու Սյունիքը: Բայց նա էլ չի կարողացել` չի հասցրել հետ հանձնի, որովհետև կյանքից շուտ է հեռացել:

Իրենից հետո եկած «փրկիչները» հերթով բոլոր տարածքները տվել են թշնամիներին: Բայց դե ի՞նչ անեին խեղճերը, որ Տիգրան Մեծն արդեն «ծախել էր…»

 Բա՞…

 Իսկ դուք այսօրվա համար ընկած մեղավոր եք փնտրում, այ միամիտներ, «վաղու~ց ծախել էին…»:

Պարզապես այս վերջին մնացորդներին թշնամիները դարերով սպասում էին, որ հայ ազգի մի «փրկիչ» գա` նոր հետո հետ վերցնեն Տիգրան Մեծի ծախածի մնացորդները:

 Բա՞…

Ասեմ, իմացեք` հենց հիմա էլ էլի «նախկիններն են ծախում…»:

Սրանք ի՞նչ անեն, այս խեղճերը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ