12 05 2021

Մենք պետություն ենք, որի իշխանությունը ղեկավարվում է Հայաստանի թշնամիների կողմից. Նարեկ Սամսոնյան



Սա հերթական անիշխանության մասին վկայություն էր. ինչ է նշանակում բանակցում են ռուս խաղաղապահներն ու քաղաքապետերը բանակցում են ադրբեջանցիների հետ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Մենք բառի բուն իմաստով անտեր պետություն ենք, մենք պետություն ենք, որը չունի իշխանություն, կամ ունի, որն ուղղակիորեն ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության թշնամիների կողմից: Այսինքն ինչ է նշանակում,, թե վարչապետին չեն գտել,  դուք կարդացե՞լ եք ՊՆ հերքումը, որ ոչ մի բան էլ տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է, լկտի սուտ է այն, ինչ ասում են։ Մենք տեսնում ենք զորքերը, տեսնում ենք, որ կան շրջափակման վտանգի տակ գտնվող զիվորներ..., խենթանոցի է նման»։ 


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ