11 05 2021

Նախընտրական քարոզարշավը կլինի հունիսի 7-18-ը

Նախընտրական քարոզարշավը կլինի հունիսի 7-18-ը

Հայաստանում ընտրությունների անցկացման միջոցառումների վերաբերյալ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում ընդունվեց: Ըստ այդմ՝ հանրապետությունում քվերակությունը տեղի կունենա հունիսի 20-ին, կմերկարկի ժամը 8.00-ից: Էլեկտրոնային եղանակով քվերակությունն էլ կընթանա հունիսի 11-ից հունիսի 13-ը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ նախընտրական քարոզարշավը կլինի հունիսի 7-18-ը՝ մինչև ժամը 24.00-ն:

Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև մայիսի 26-ը, կուսկացությունների, դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնել մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18.00-ն: Կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված ժամկետը մայիսի 26-ից մինչև մայիսի 30-ն է:

Ընտրողների ցուցակները տեղամասյանի կնետրոններում փակցվելու են մայիսի 31-ին: Թեկնածուները, կուսակցությունների կամ դաշինքների անդամ կուսակցություները ինքանաբացարկ կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը՝ ժամը 18.00-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ