Պիտի խոստովանեմ՝ երբ ասում էի, թե մեր պետությունը կազմաքանդված է, իրականում չէի պատկերացնում, թե որքան վատ է ամեն ինչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Որքան ես եմ հասկանում, մեր բարձրաստիճան սպաներից հատուկենտ մարդիկ են մնացել, որ շարունակում են պաշտպանել Բանակի պատիվը։ Որ կապիտուլյանտ դավաճանի դիմաց զգաստ չեն կանգնում։ Որ Արցախում նրա դրածոյի հետ ծաղիկ չեն խոնարհում։ Հետը չեն կանգնում ու նկարվում…
Հերոսի որդին գնում և Շուշիի ազատագրման օրը Շուշին հանձնած դավաճանից Շուշի ազատագրող իր հոր պարգևն է վերցնում։ Պատկերացնու՞մ եք՝ որտեղ ենք հասել։ Որդիները ոտնակոխ արեցին հայրերի վաստակը։
Պիտի խոստովանեմ՝ երբ ասում էի, թե մեր պետությունը կազմաքանդված է, իրականում չէի պատկերացնում, թե որքան վատ է ամեն ինչ։ Այո, իսկապես չէի պատկերացնում։ Որովհետև պարզվեց, որ միայն պետությունը չէ կազմաքանդված։ Ամեն ինչն է վերացել։ Ամեն-ամեն ինչը։ Եվ մենք զրոյից պետություն ստեղծելու խնդրի առջև ենք հիմա կանգնած։ Նոր պետություն, նոր բանակ, նոր հրամանատարներ, նոր հասարակություն…
Սա է այլևս յուրաքանչյուրիս պարտքը՝ վերացնել նիկոլիզմն ու դաստիարակել հայրենասեր սերունդ։ Արժանապատիվ սերունդ։ Պետականամետ սերունդ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը