«Մեր շարժման յուրաքանչյուր անդամ պարտադիր մասնակցելու է վաղվա միջոցառմանը: Մեզ համար իրոք անակնկալ էր, որ Ռոբերտ Քոչարյանը լինելով գործի մարդ, հրապարակում ելույթներ չունեցող, այլ կոնկրետ որոշումներ կայացնող, գաղափար և նպատակ իրագործող անձ, ելույթ է ունենալու: Շատ զարմանալի և հուսադրող իրավիճակ է վաղը,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:
Նա նաև ընդգծեց. «Մայիսի 9-ին մենք ունեցել ենք Շուշիի հաղթանակի օր, և ես կարծում եմ, որ մայիսի 9-ը Հայաստանում կրկին կդառնա հաղթանակի օր: Մենք այդպիսի հույս ունենք, և ես կարծում եմ, որ վաղվա հանրահավաքը բազմամարդ կլինի, որովհետև յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ վաղվանից սկսում է դավաճաններից Հայաստանի ազատագրման օրը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը