07 05 2021

Երևի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով». Էլինար Վարդանյան

Երևի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով». Էլինար Վարդանյան

Երեւի պատերազմն էլ է նույն սխեմայով կառավարվել՝ «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը, զոհել հինգ հազար երեխա, հազարավորների ճակատագիր խորտակել։ Երեւի նույն սխեմայով է «Եռաբլուրը» դարձել ձեր միակ կառուցած վայրը։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ցանկացած կիսակայացած երկրում, Ալենի եւ Նիկոլի հրապարակված՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա...» ձայնային հաղորդագրությունից եւ «ուփսից» հետո, ԱԱԾ-ն լուրջ հետաքննություն կսկսեր։ Եվ առաջին քայլը, որ կաներ ԱԱԾ-ն՝ դա երկու պաշտոնյաների հեռախոսների առգրավումը կլիներ։ Սա լուրջ պետական սկանդալ կլիներ, որովհետեւ սա երկու սովորական քաղաքացու մասնավոր զրույց չէր, սա երկրի դեռեւս իրեն ղեկավար համարողի եւ պառլամենտի պաշտոնյայի հաղորդակցություն էր։

Ու պատկերացրեք ինչ պատվերներ եւ սխեմաներ են կառավարվում հայտնի մարդու «վոյս մեսիջներով»։ Իսկ որքան քրեական գործեր են հարուցվել եւ դատավարություններ են ընթացել այդ նույն սխեմայով։

Սա, ըստ էության, ձայնային հաղորդագրությունով կառավարվող պետություն է։ Երեւի պատերազմն էլ է նույն սխեմայով կառավարվել՝ «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը, զոհել հինգ հազար երեխա, հազարավորների ճակատագիր խորտակել։ Երեւի նույն սխեմայով է «Եռաբլուրը» դարձել ձեր միակ կառուցած վայրը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ