ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով իշխանությունների նախընտրական կարգախոսի մասին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Իշխանությունը կարծես թե գտել է իր նախընտրական կարգախոսն ու արդեն բոլոր բուդկեքի վրա՝ «Ապագա կա՛»-ն է։
Հա, չմոռանանք 44-օրյա պատերազմի օրերին իրենց երկու հեշթեգերը՝ արծրունական «Հաղթելու ենք»-ը ու սորոսական՝ «Դա խազ»-ը։ Հիմա էլ ապագա, պարզվում է, կա։ Իսկ կա՞ արդյոք ներկա։
Ձեր բերած ներկան ահա այս Եռաբլուր քաղաքն է, ու այստեղ, հազարավոր պայծառ տղաների համար ապագա այլեւս չկա։ Սա՛ ձեր կերտած ներկան է։
Ու ես սարսափելի եմ վախենում ձեր բերած ապագայից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը