Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երկիրը կապիտուլյացիայի տարած իշխանությունները, ինչպես պարզվում է, առաջիկա հնարավոր խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են զանգվածային կեղծիքների: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, արդեն մշակվել է ընտրակաշառքի կատարելագործված տեխնոլոգիա, ըստ որի` գումարը ընտրողին փոխանցվելու է ոչ թե առձեռն, այլ բանկային փոխանցման միջոցով: Իշխանական շրջանակներում նաև հաշվարկել են, որ այդպիսով նաև կապահովեն սեփական անվտանգությունը` եթե հանկարծ աղմուկ բարձրանա, կդադարեցնեն գործընթացը: Դա ավելի ձեռնտու է, քան ինչ-որ ծառի տակ կամ գրասենյակում պրիմիտիվ փող բաժանելը:
Այն, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանդերձ անբարո, սրբապիղծ և անհայրենիք է, վաղուց գիտենք: Բայց նրանց հանցագործ միտքը չի դադարում զարմացնել: Ամեն գնով վերարտադրվել ձգտող այս հեղափոխական կլանը, փաստորեն, կանգ չի առնում ոչնչի առջև, շարունակում է խախտել ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը: Փաստորեն, Նիկոլի և նրա հանցակիցների խոսքի վստահությունն առ այն, որ իրենք վերցնելու են ձայների մեծամասնությունը, բխում է այն ընտրակեղծիքներից, որոնք նրանք արդեն նախաձեռնել են:
Ըստ իս, մոտակա 40-50 օրում հայաստանյան բանկերի վրա պետք է սահմանել որոշակի և հստակ վերահսկողություն, թեկուզ և միջազգային մասշտաբով, ինչը կխանգարի նրանց պլանները ընտրակաշառքի մասով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը