05 05 2021

«Վերածնվող Հայաստան»-ը քննարկում է դաշինքով ընտրություններին մասնակցելու հարցը



«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հանրությանը կառաջարկի էականորեն տարբերվող այլընտրանքներ, ծրագրեր։ Այս մասին կուսակցության համագումարի ընթացքում հայտարարեց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Սյունիքի անվտանգությունը մեր բոլոր մարզերի, և ընդհանրապես, Հայաստանի հիմնական խնդիրն է։ Բոլորս հասկանում ենք, որ երկրում  ամեն ինչ ընթանում է սխալ հունով, գիտակցում ենք, որ Հայաստանում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ և քաղաքականություն մտնելը դիտարկում ենք որպես այդ փոփոխություններն իրականացնելու հնարավորություն»,- ասաց Վահե Հակոբյանը։

«Մենք պայքարելու ենք մեր գաղափարներն իրագործելու համար։ Այս պայքարում մենք քաղաքական գործընթացի բոլոր միջոցներից օգտվելու ենք՝ չբացառելով համագործակցությունը առողջ քաղաքական ուժերի հետ՝ ընդհուպ մինչև միասնական դաշինքով հանդես գալու հնարավորությունը։ Այժմ մենք ակտիվ քաղաքական բանակցությունների մեջ ենք, և ես լիահույս եմ, որ մոտ ապագայում վերջնական որոշում կլինի»,- հավելեց Վահե Հակոբյանը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ու «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը գործակցության հուշագիր են ստորագրել։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ