Այս պահին մեր երկրում կատարվողը քաղաքականություն չէ, այս պահին ինչ տեղի է ունենում, սա հայրենիք կորցնելու վտանգ է։ Մենք արդեն քանի տոկոսը կորցրել ենք երկրի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասան-երգչուհի Արմինե Գրիգորյանը։
«Մենք հասկանում էինք մինչև նոյեմբերի 9-ը, որ պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանինն, բայց դրանից հետո ո՞նց կարելի է լինել մոլորված։ Արդեն պարզ է ամեն ինչ, կեսը ամաչում է, որ խաբվել է, ես ինքնս ինձից եմ ամաչում, իմ մեղքը քավել եմ, իմ ձեռքը կոտրվել է իրեն ընտրելուց հետո, մինչև հիմա հետևանքները զգում եմ»,-ասաց երգչուհին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը