ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամ է, անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների կտտանքներին և նրանցից 19-ի սպանությանը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային օրենքի կոպիտ խախտման փաստերը:
«Մինչ մենք աշխատում ենք մնացած ռազմագերիների շուտափույթ ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և բոլոր նրանց, որոնք կատարել են այս հանցագործությունները, և դադարեցնել քաղաքականությունը, որը թույլ է տվել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ հանցագործություններ են կատարվում Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ:
Սիրտս ցավում է 19 տղամարդկանց և կանանց համար, նրանց սիրելիների և ողջ հայկական համայնքի համար: Ես մշտապես կանգնած եմ նրանց կողքից՝ շարունակելով պայքարել Արցախի անկախության և խաղաղության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կոնգրեսականը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը