Ապրիլի վերջին օրը հայտնի դարձավ, որ չինական պատվաստանյութի զգալի խմբաքանակ է բերվել Հայաստան։ Մայիսի 3-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին հարց տվեցին, թե որ պատվաստանյութով է պատվաստվել․ նա պատասխանեց․ «Ես չճեմ կարող ասել, թե որ պատվաստանյութով եմ պատվաստվել, բայց ասեմ, որ մեր փոխվաչապետերից մեկը «Աստրա Զենեկայով» է պատվաստվել, մյուսը՝ «Սպուտնիկ V»-ով և հույս ունեմ՝ ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք»։ Նիկոլ Փաշինյանն իր այս խոսքից հետո սկսեց ծիծաղել, իմքայլական խմբակցությունը՝ ևս, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հրճվանքին զուգահեռ սկսեցին միմյանց մատով ցույց տալ, թե որ մեկն է պատվաստվելու չինական պատվաստանյութով։
Փաստացի՝ Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ հրապարակավ ծաղրեց Չինաստանին, չինական պատվաստանյութը ներկայացրեց որպես անորակ։ Ինչի՞ արդյունք էր սա, արդյո՞ք սա պետականամետությունից, պետական կառավարումից հեռու իշխանության, միջազգային հարաբերությունները չպատկերացնելու արդյունք էր, արդյո՞ք չեն գիտակցում, թե սրանով ինչպես են փչացնում հարաբերությունները մեր բարեկամ երկրի հետ։ Հայաստանը միշտ ունեցել է բարեկամական հարաբերություններ այդ գերտերության հետ։
Իսկ գուցե սա դիտմամբ արվող գործընթաց է։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի վաղ միացել էր հակաչինական ալյանսի։ Ըստ ամենայնի՝ սա ծրագրված քաղաքականություն է։ Հայաստանում իշխանության մեջ մեծ բաժին ունի Սորոսը՝ իր հայաստանյան գրասենյակով, այժմ երբ Չինաստանի և Արևմուտքի հարաբերությունները խիստ լարված են, չի բացառվում, որ սորոսական թևը պատվեր է իջեցրել հնարավորինս ծաղրել ու հարվածել Չինաստանին, ինչը լավագույնս արվեց ՀՀ թիվ մեկ քաղաքական ամբիոնից, ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը