ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին հրավիրել են ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն՝ հարցաքննության: Սարգիս Կարապետյանը ներգրաված է՝ որպես մեղադրյալ: Նա, լրագրողների հետ զրույցում, մասնավորապես ասաց.
«Փաստաբաններն ասում են , որ դատախազության դիմացի ակցիայի գործով են որպես մեղադրյալ ներգրավում։ Հատկանշական է, որ , որ այդ օրը ես բացարձակ ոչնչով աչքի չեմ ընկել․ չնայած չեմ հպարտանում դրանով, բայց կուզեի աչքի ընկնել, այդ օրը թարսի պես ոչինչ չեմ արել ՝ ի տարբերություն մյուս օրերի»: Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը