13 12 2022

Արցախի մեր հայրենակիցները շրջափակման մեջ են, արձանագրումներ արվելո՞ւ են․ ՀՅԴ անդամը՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին



«Հայաստանում բազաթիվ քաղբանտարկյալներ եղան՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը չարձագանքեց որևէ կերպ, Եռաբլուրում զոհվածների ծնողներին ծեծեցին, ՄԱԿ-ը որևէ կերպ չարձագանքեց, Արցախի դեմ պատերազմ սանձազերծվեց,  խաղաղ բնակչություն ռմբակոծվեց ՄԱԿ-ը ոչինչ չարեց, ֆոսֆորային զենք կիրառվեց ոչինչ չարվեց,այսօր մեր հայրենակիցները շրջափակման մեջ են  և հումանիտար աղետի առջև են կանգնած այսօր,  արձանագրումներ արվելո՞ւ են ։ Հայ ժողովրդի դեմ ցեղասպան քաղաքականության դեմ ինչ- որ բան անելո՞ւ եք, թե՞ Ալիևի  ու Նիկոլ Փաշինյանի հետ  նույն թիմից եք»,-այս մասին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ,  եթե  Նիկոլ Փաշինյանը  մնա վարչապետ Հայաստանը չի լինելու, բայցևայնպես՝  Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ