20 06 2022

Ռեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները բացահայտվում են․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող․ News.am

Ռեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները բացահայտվում են․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող․ News.am

NEWS.am–ը գրում է․

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը NEWS.am–ի խնդրանքով անդրադարձել է Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը։

Պարոն Միկոյան, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը։ Ինչպե՞ս երկրորդ նախագահի գրասենյակը կմեկնաբանի Ջհանգիրյանի խոսքերը։

Այսօրվա սկանդալային ձայնագրությունը մեկն էր այն բազմաթիվ ապացույցներից, որոնք մերկացնում են օրվա իշխանությունների կողմից արդեն մի քանի տարի շարունակ նախագահ Քոչարյանի դեմ սանձազերծված քաղաքական հետապնդման փաստը: Ինչևէ, չիջնենք Ջհանգիրյանի սրիկայության մակարդակին: Քաղաքական հակառակորդի հանդեպ պետական մակարդակով իրականացվող այս քաղաքական վենդետայի ընթացքում իշխանությունները կանգ չառան սահմանադրության, դատաիրավական համակարգի և պարզապես բարոյականության ոչնչացման առջև: Նրանք ընտրեցին պետական ինստիտուտների ոչնչացման հանցավոր ճանապարհը: Այս ռեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները մեկ առ մեկ բացահայտվելու են»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ