«Իշխանությունն ամեն ինչ արել է, որ մարդիկ ամեն ինչից հիասթափված են, մարդիկ չեն հավատում պետական ինստիտուտներին, մերդիկ ապագայի հետ կապված խնդիր են տեսնում: Այս իշխանությունն իր կառավարման երեք տարվա արդյունքում կարգախոս է դրել շրջանառության մեջ, որը հետևյալի մասին է՝ ապագա կա: Հայաստանում երբեք այդ հարցը չի առաջացել՝ ապագա կա՞, թե՞ չկա: Այսինքն երեք տարի այնպես են երկիրը կառավարել, որ հարց է առաջացել, պետք է մարդուն համոզես, ասես՝ ապագա կա, ապագա կա, որ ինքը հավատա: Այս իշխանությունն իր այդ կարգախոսով ամփոփում է իր գործունեության շրջանը, թե ոնց են աշխատել, որ ապագան դարձել է հարց»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը