Նորմա՞լ է, երբ քաղաքական նպատակահարմարությամբ ասում են՝ 5000 կամ 7000 մարդ տարավ կոտորեց, 5000 զոհ մենք չունենք։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել, իմ որդին եղել է պատերազմում այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը, իմ որդու մարմնով կպած մարդ է եղել, զոհվել է, դա ստուգելի փաստ է։ Մենք նույնքան հուսահատ կռիվ ենք տվել, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը ժամանակին տվել է Ավարայրի դաշտում, ու տասնյակ այդպիսի օրինակներ։
Մենք կռիվ ենք տվել, իմ ընտանիքն այդ կռվի մեջ է եղել, որևէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու անվտանգության համար մի միլիմետր ավելի բան եմ արել, քան մյուս տասնյակ հազարավոր երեխաների համար»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը