03 05 2021

Եթե սովորական ջուր տաս մարդկանց, ոմանք կմահանան, որովհետև բարեբախտաբար ըըը դժբախտաբան մարդիկ մահանում են․ Փաշինյան



Այսօր պատվաստվել եմ կնոջս հետ և կոչ եմ անում ԱԺ-ում բոլորին պատվստվել ու լուսաբանել պատվաստման գործընթացը։ Այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում մեծ պաշար կա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի։

Նա կոչ արեց պատվաստում ների հետ կապված շահարկումներին չտրվել․

«Ասում են, որ 200 միլիոն պատվաստման դեպք է եղել ու կա օրինակ 200 բողոք: Նույնիսկ գրանցվել է մահվան դեպք: Ես այսօր մտածեցի, որ եթե 200 միլիոն մարդու սովորական խմելու ջուր տանք, նրանցից ոմանց մոտ կարող են մարդիկ լինել, որ կվատանան, վստահաբար մարդիկ կլինեն, որ կմահանան, որովհետև բարեբախտաբար մարդիկ մահանում են, ըըըը՝ դժբախտաբար, ներողություն, մարդիկ մահանում են»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ