02 05 2021

Ընդամենը 3 տարում մսխեցին մեր անցյալը, խայտառակեցին՝ ներկան, իսկ այսօր խոսում են ապագայից․ Ագնեսա Խամոյան

Ընդամենը 3 տարում մսխեցին մեր անցյալը, խայտառակեցին՝ ներկան, իսկ այսօր խոսում են ապագայից․ Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

3 տարի առաջ այս օրերին փողոցից իշխանության եկած տղաներն ու աղջիկները ընդամենը 3 տարում մսխեցին մեր անցյալը, խայտառակեցին՝ ներկան, իսկ այսօր խոսում են ապագայից, որն արդեն իսկ հասցրել են անորոշ ու վտանգավոր դարձնել։ Ու 3 տարվա մեջ բացի սեփական բարեկեցությունն ապահովելուց երկրի համար 0 արդյունք ապահոված, ծանրագույն խնդիրներ ստեղծած անհաջողակների կույտը քարոզարշավի գնում է ապագայի մասին լոզունգով։ Ապագայի մասին խոսում է մարդ, ով անգամ սեփական ընտանիքում առկա բարդակը չի կարողանում լուծել։ Ինչ խոսք, ավելի սյուռ չէր կարող լինել։
Հ.Գ. Հայաստանն, իհարկե, ապագա ունի. «առանց Նիկոլ, ապագա կա’»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ