30 04 2021

Մեր ներսում պատրաստել են զավթիչներ և կարողացել են զրոյացնել նորանկախ Հայաստանի ամբողջ նվաճումները․ Ալավերդյան



Ինձ ցավ է պատճառում, որ իրավապահ համակարգի աշխատողները կարող են դառնալ խամաճիկներ։ Ես միանում եմ այն մարդկանց կոչերին, որոնք դիմում են Դատախազությանը, իրավական համակարգին՝ չենթարկվել ստորացուցիչ հրահանգներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Այս բոլոր տարիներին երբ հայությունը կարողացել է անկախ չճանաչված հանարապետոթյունը պահպանել, դա քայքայել են այլ ձւևով։ Մեզ զավթել են ներսից․ մեզնից պատրաստել են զավթիչներ և կարողացել են զրոյացնել նորանկախ Հայաստանի ամբողջ նվաճումները»,- ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով, Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունը եղել է կեղծ և որևէ ժողովրդավարական արժեք չի ունեցել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ