Եթե Հայաստանը չդարձնեն այս տարածաշրջանի ամենակազմակերպված, ամենամոդեռնիզացված, ժամանակակից երկիրը, մենք Արցախի հարցում հաջողություն չենք ունենա: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Բանակցային դիրքերը, քո նկատմամբ հարգանքը, քեզ որպես գործընկեր քո վրա նայելը կախված է նրանից, թե դու քեզնից ինչ ես ներկայացնում: Կյանքում էլ է այդպես, նույնիսկ անձնական հարաբերություններում, փողոցում, կոլեկտիվում: Հիմա մենք ուզում ենք այսպես թուլացած, կզացած, չոքած վիճակում ասում ենք՝ մեզ չեք հարգում: Խի՞ պիտի հարգեն քեզ: Հենց այդ հարգանքի, ազդեցության վերադարձի միակ ճանապարհը այս տարածաշրջանում հզոր, զարգացած, կազմակերպված լինելն է: Հզորությունը միայն տանկերի քանակը չէ, թեև դա էլ է պետք, այլ առաջին հերթին քո մեդեռնիզացվածության աստիճանը, թե դու ինչքանով ես արդյունավետ երկիր, ինչքանով ես կազմակերպված: Օրինակ, այն ժամանակ, մեզ մոտ Վրաստանից ուսումնասիրելու, թե մենք ոնց ենք բարեփոխումներ իրականացրել գյուղատնտեսության ոլորտում, պետական համակարգի բարեփոխումներում: Հիմա այդ ամենը ցնդեց, չկա, վիզներս ծռած մի ազգ ենք դառել, սենց շարունակվի՝ ցեղ ենք դառնալու»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը