Նախ շատ կարևոր է հասկանալ՝ ի վերջո, վարչապետի հրաժարականը բերո՞ւմ է իր պաշտնի թափուր մնալուն, թե՞ ոչ: «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ԺՊ-ի սահմանադրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
«Մեր Սահմանադրությունը հստակ վարչապետի հրաժարական տալը դիտում է վարչապետի պաշտոնի թափուր մնալու դեպքերից մեկը, հետևաբար, եթե մենք նայում ենք գործողությունների հերթականությանը՝ վարչապետը հրաժարական է տալիս, առաջանում է վարչապետի պաշտոնի թափուր տեղ, դրանից հետո նույն օրվա մեջ Սահմանադրությունը պարտադրում է կառավարությանը դիմելու իր հրաժարականով նախագահին: Հիմա կարևորն այդ պահն է, այդ պահին, երբ կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, մենք ունենում ենք վարչապետի թափուր պաշտոն, չկա վարչապետ, չկա խոսակցություն՝ վարչապետն այդ պահին կառավարության անդա՞մ է, թե՞ ոչ»:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը