29 04 2021

Ես Թագուհի Ղազարյանին դեռ չեմ ճանաչում․ Իմքայլականները դեռ իրար չեն ճանաչում



Ես զարմանում եմ ձեր հարցի վրա, Սյունիքի անվտանգությունը պագամավորը չէ, որ ապահովում է, այն ապահովում են պետական մարմինները, ուժայինները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հակոբ Ասլանյանը ի պատասխան հարցին ինչ է արվում Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար։

«Բնակիչը ինձ անվտագության հարց տալու իրավունք չունի, ես չեմ դրա պատասխանատուն։ Երկրում գոյություն ունի իշխանություն, գոյություն ունի բանակ, ոստիկանություն, դուք ինչի՞ եք ներքաշում մի բանի մեջ, որի իրական պատասխանատուն ես չեմ»,- ասաց նա։

Ըստ Ասլանյանի պատգամավորը պետք է օրենքներ մշակի․ «Այո՛, մեր քաղաքական ուժի ներկայացուցիչներն ունակ են դրան»,- ասաց նա:

Հարցին՝ օրինակ Թագուհի Ղազարյանն ունա՞կ է օրենքներ մշակել, պատասխանել է. «Ես Թագուհի Ղազարյանին դեռ չեմ ճանաչում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ