29 04 2021

Ես տեսնում եմ հնարավորություն բանակցությունների միջոցով վերադարձնելու ԼՂԻՄ տարածքները․ Ռոբերտ Քոչարյան



Ես տեսնում եմ հնարավորություն բանակցությունների միջոցով վերադարձնելու ԼՂԻՄ տարածքները, խոսքը մասնավորապես Շուշիի ու Հադրութի մասին է։ Աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով, պատերազմի արդյունքների իրավականորեն ճանաչումը միջազգային հանրության կողմից դիտվում է որպես թույլ փաստարկ, «և ոչ լավ փաստարկ»։

«Դա նույնն է, որ մենք 92-94 թվականների պատերազմից հետո ասեինք՝ մենք մեր հարցերը լուծել ենք, չենք բանակցում։ Ըստ էության, դա ասվեց ու դրա պատճառով հրահրվեց պատերազմը։ Ասացինք, որ Ղարաբաղը Հայաստանն է ու վերջ, բացի այդ հայտարարվեցին մի շարք տնտեսական ծրագրեր հարավում, փակուղու մեջ մտցրեցինք բանակցային գործընթացը, և հակառակորդը հարցի լուծման համար այլ ճանապարհ, քան պատերազմը, չգտավ»,-մանրամասնել է Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ  բավարար հիմքեր ունենք իրավական ու բանակցային ճանապարհով լուծել Շուշիի և Հադրութի հարցը։

«Մենք այստեղ ասելիք ու հիմքեր ունենք՝ հարցն առաջ մղելու համար։ Ընդհանրապես, պատերազմում պարտվելը դառը բան է և եթե ուզում ես նման կարգի հարցերի առջև չկանգնես, պետք է չպարտվես, պետք է անել ամեն ինչ նոր պատերազմի մեջ չմտնելու համար, սա է խնդիրը», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ