28 04 2021

Վարչապետի՝ շնաբարո դուրսպրծուկ խոսքն ատելության խոսք չէ, ես չեմ կարող մեկնաբանել



Ի վերջո, խորհրդարանը ստեղծվել է մեկ պարզ նպատակի համար, որպեսզի բախումը փողոցում վերածի քաղաքական բանավեճի՝ խորհրդարանում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ատելության խոսքը հենց Փաշինյանը չի հնչեցրել խորհրդարանական ամբիոնից:

Ճշտող հարցին՝ այսինքն ամբիոնից կարելի՞ է ատելության խոսք հնչեցնել, փողոցում՝ ո՞չ, պատգամավորը պատասխանեց. «Կա նաև քաղաքական պատասխանատվության ինստիտուտ և եթե փորձենք վերլուծել Հայաստանի քաղաքական պատմության ամբողջ ընթացքը, կտեսնեք, որ շատ անձիք շատ անգամներ իրոք կիրառել են ատելության խոսք»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ