Իմ կարիերայում հաջողության բանաձևը պատասխանատվության զգացումն է և կարգապահությունը, համոզված եմ, որ երբ այս երկու գործոնը իրար հանդիպում են, ապա շուտ թե ուշ հաջողությունն անխուսափելի է: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մարդ, եթե մտածում է, որ գիտելիքների ինչ-որ ծավալ է ստացել և կարող է մնալ այդ ծավալի վրա, ապա նա հաջորդ օրը արդեն հնացած է, գուցե հաջորդ օրը այդքան նկատելի չէ, բայց մեկ տարի հետո բավական նկատելի է դառնում, ամեն օր պետք է քո վրա աշխատես»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նա խոսել է մասնավոր ոլորտում իր ձեռք բերած փորձի և քաղաքականություն հետ վերադառնալու մասին:
«Ինչու եմ հետ գալիս, ինձ հետ բերեցին, եթե երկրի վիճակը լավ լիներ, երբեք մտքովս էլ չէր անցնի, որովհետև ինձ թվում էր, թե ես իմ տեղը գտել եմ, բայց անտարբեր մնալ, մի կողմ քաշվել՝ ասել դե լավ, ինչ-որ մեկն այս հարցը կլուծի, ես չեմ տեսնում, որ կլուծի»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը