Ազգային ժողովի իր ելույթում ի թիվս այլ պատգամավորների՝ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը ևս անդրադարձավ Սյունիքին։
«Իհարկե այս ամբիոնից կարող եք ասել սյունեցին այսպիսին պետք է լինի, կամ այսպիսին չպետք է լինի, ի՞նչ է դուք եք որոշում ինչպիսին պետք է լինի սյունեիցն, նորից եմ ասում որակումներ մի տվեք, իրավական գործընթացով պետք է անցնեն մարդիկ, թող անցնեն, դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգանը և ով՝ ոչ, ես խնդրում եմ շատ զգույշ լինել երբ խոսում եք մարդկանց մասին»,- ասաց Գրիգորյանը։
Պատգամվորի խոսքի ընթացքում ռեպլիկներ հնչեցին դահլիճից ինչին ի պատասխան Գրիգրոյանը արձագանքեց․ « Խնդրում եմ ձեզ պատգամավորին վայել արձագանքներ անել և իմ խոսքը չընդատել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը