27 04 2021

Պետք է պատասխանատվությամբ վերաբերվել հայ ժողովրդի համար բացառիկ կարևոր այս քաղաքական միջոցառմանը. Արշավիր Ղարամյան

Պետք է պատասխանատվությամբ վերաբերվել հայ ժողովրդի համար բացառիկ կարևոր այս քաղաքական միջոցառմանը. Արշավիր Ղարամյան

Վստահ եմ, որ նախընտրական պայքարում առավելագույնս ինքնադրսևորվելու են հայ «անվանի» և նորահայտ պոպուլիստները` նրանք, որոնք վերջին 3 տարում Հայաստանը հասցրել են բոլոր հնարավոր պարտությունների դուռը՝ ինչի հետևանքներն առավել քան տեսանելի են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Այսօր ՌԴ նախագահ Վ․ Պուտինը կոչ է արել Դումայի առաջիկա ընտրություններում զերծ մնալ պոպուլիզմից՝ ընդգծելով, որ անհնարինը խոստանալն առաջացնում է այնպիսի սպասելիքներ, որ իրականացման ենթակա չեն, բայց փոխարենը՝ ժողովրդի շրջանում խարխլում են պետականության հիմքերը։

Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն ընտրություններ։ Վստահ եմ, որ նախընտրական պայքարում առավելագույնս ինքնադրսևորվելու են հայ «անվանի» և նորահայտ պոպուլիստները` նրանք, որոնք վերջին 3 տարում Հայաստանը հասցրել են բոլոր հնարավոր պարտությունների դուռը՝ ինչի հետևանքներն առավել քան տեսանելի են։

Անգամ ամենահզոր պետությունները կարող են քայքայվել պոպուլիզմի պատճառով, ուստի համոզված եմ, որ պետք է ծայրահեղ ուշադրությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել Հայաստանի ու հայ ժողովրդի համար բացառիկ կարևոր այս քաղաքական միջոցառմանը, որպեսզի ընտրվող կառավարությունը լինի հայանպաստ գործունեության ընդունակ և դուրս բերի երկիրն անդունդից։

Ինչպես հայտնի առակն է ասում՝ «էշը որ էշ է, մի անգամ է ցեխում մնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ