26 04 2021

Եթե անբարոյականի վաստակը ջերմ վերաբերմունք է, եկե՛ք ձեզ կարգին ջերմ վերաբերմունք ցույց տամ. Գևորգ Պետրոսյան



Ես այն կարծիքին չեմ, որ Նիկոլ Փաշինյանը չգիտեր, թե ուր է գնում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Սյունիք այցելությանը:

«Նա գնաց Սյունիք, որովհետև սա այն եզակի մարզերից է Հայաստանի, որտեղ կա ժողովրդի միասնական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ընդ որում, ժողովուրդն էլ այնտեղի իսկապես հարգում է և կապված է իրենց համայնքների ղեկավարների հետ: Եվ Սյունիքն այն մարզն է, որնտեղ բնակիչներն  անմիջականորեն իրենց մաշկի վրա են զգացել այս ամբողջ արհավիրքի ծանրությունը: Այս հանգամանքից ելնելով Փաշինյանն իր կարճ խելքով ասաց՝ գնամ Սյունիքը կոտրեմ, որից հետո էստեղ հարցերը լուծելը հեշտ էր լինելու»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ