Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ընթացքում կշարունակեմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։ Կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ քաղաքացու օրը։ Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով ՀՀ քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքցուն, որպեսզի նա որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար ընտրություններով», - հայտարարեց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը