24 04 2021

Հանրայինը չի լուսաբանել Ռոբերտ Քոչարյանի այցը Ծիծեռնակաբերդ

Հանրայինը չի լուսաբանել Ռոբերտ Քոչարյանի այցը Ծիծեռնակաբերդ

Yerkirmedia.am-ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի անդամների հետ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի վաղ նրա անունից ծաղկեպսակ էր դրվել հուշահամալիրում։

Այսօր ամբողջ օրվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում է ապահովում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: Հեռարձակման սփռման ազդանշանը տրամադրվել է Հաայստանի բոլոր հեռուստաընկերություններին, ինչպես նաև՝ միջազգային լրատվամիջոցներին: 

Սակայն, այն պահին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքի հետ այցելել է հուշահամալիր, ուղիղ եթերն այդ պահից դադարեցվել է և միայն որոշ ժամանակ անց է նորից վերականգնվել: Հանրայինի ազդանշանով ուղիղ հեռարձակմամբ չի ցուցադրվել Ռոբերտ Քոչարյանի այցը:   

Միաժամանակ, հուշահամալիրի տարածքում նույն ժամանակահատվածում ինտերնետ կապի և հեռարձակման խափանում է եղել:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ