24 04 2021

Դե, ես պետք է ճոխ անեի, հո դու իմ պես չես անի. Գագիկ Ծառուկյանը՝ որդու հարսանիքի մասին



Դրանք ասեկոսեներ են, ավելորդ խոսակցություններ, որ տարածվում են, լուրջ մի ընդունեք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է կոալիցիա կազմեն  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:

Ինչ վերաբերում է պատերազմից հետո որդու հարսանիքին, որը քննադատվեց հասարակության կողմից, Ծառուկյանը պատասխանեց. «Անկախ ամեն ինչից, եթե Ծառուկյանն է, դա տարիուկես հետո էլ անեի, նույն լրատվականները՝ տերերի պատվերը կատարելով, ինչ-որ դիվիդենտ շահելով... ասում եմ՝ տարիուկես հետո էլ անեի, նույնպես այդ պատվերը լինելու էր: Ես մինչև այսօր չեմ ասել, բայց ուզում եմ ասել բոլորի համար, երբ պատերազմը սկսվեց, Ծառուկյանը՝ ես, բերդում էի և 3 միլիոն դոլար ուղարկել եմ Արցախ մեր բանակի ու հզորության համար, բայց այդ մասին այդ լուրեր տարածողները չեն էլ խոսում»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ