«ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Հարսնաքար» ռեստորանում հարսանիքի է մասնակցել: Հարսանիքին նա ներկա է եղել կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանի թիմի ոչ բոլոր անդամներն են հրավիրված եղել այդ հարսանիքին: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ հարսանիքին խմբակցությունից եղել են պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, ինչպես նաև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ ՔՊ պատգամավորներից մի հատվածն էլ ընդհանրապես տեղեկություն չունի հարսանիքի վերաբերյալ:
Հարսանիքի երաժշտական մասն ապահովվել է The Boing Orchestra խումբը:
Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը կարճ է մնացել հարսանիքի տեղը, գնացել «ներկա» է գտնվել ու դուրս եկել: Մեր աղբյուրները նշում են, որ երեկ «Մեծ անիվ» ընկերության սեփականատիրոջ հարսանիքն է եղել: Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների այս պահին ընկերության տնօրենը Նարեկ Մազլումյանն է:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանի սեփականատերը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է»,- գրել է ArmLur.am-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը