Որևէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող, իրականում, առաջին հերթին սահմանդ պետք է պաշտպանի քո բանակը, զիվորը, ընդհանրապես քո անվտանգության համակարգը: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ աջակիցների հետ հանդիպմանը: «Անցել է վեց ամիս, դուք որևէ քննարկում խորհրդարանում լսել եք մեր անվտանգության հարցերի մասին, խոսում են ինչ-որ անհասկանլի ռեֆորմների մասին, բացարձակ անհասկանլի իրավիճակ է: Այսօր անվտանգության հարցերով չի արվում ոչինչ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը