23 04 2021

Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք՝ սադրանք էր ու քաղաքական ակտ ըստ էության. Երվանդ Վարոսյան

Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք՝ սադրանք էր ու քաղաքական ակտ ըստ էության. Երվանդ Վարոսյան

«Փաշինյանը այն պահից երբ զբաղեցնում է բարձրագույն պաշտոն, այդ պահից պիտի պատրաստ լիներ սուր քննադատությունների, կոշտ արձագանքների ու իր հասցեին հնչող վիրավորանքների, այսպիսի տեսարանների … սա քաղաքացու ռեակցիան է իր գործունեությանը, իսկ եթե դու ղեկավար ես, որի գործունեության արդյունքում պետությունը պարտություն է կրել ,դու էլ շարունակում ես կառչած մնալ աթոռին, ուրեմն դու ամեն ինչի պիտի պատրաստ պիտի լինես, այո  նաև այսպիսի ընդունելության» ասում է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ ընդգծելով, որ համենայն դեպս սյունեցիների գործողություներում չկար քրեական տարր պարունակող հանցագործություն, ինչպես որ փորձում են կարել-կարկատել իրավապահ մարմիններում:

Երվանդ Վարոսյանը համոզված է, որ Նիկոլը չէր կարող կանխավ չիմանալ, թե ինչ ընդունելության է արժանանալու Սյունիքում:

«Հիշենք, Սյունիքի համայանքապետերի մեծ մասը միասնաբար դեռ նոյեմբերի նհայտարարել է, որ անհապաղ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և շատ այլ հարցեր կան՝ կապված թշնամու ակնկալիքների հետ: Վարկած կա, որ նա սադրելու նպատակով է այցելել Սյունիք և այս ամբողջ գործընթացը հաշվարկված էր, քանի որ քաղաքական նպատակ է հետապնդել: Հարցերը շատ են, բայց կա միփաստ՝ ինքն իր բառերով դա հիմնավորեց՝ այո ինքը քաղաքական ցուցում տվեց իրավապահներին՝ բոլորիս աչքի առջև ու այս ռեպրեսիաներն ու քաղաքական հետապնդումները հետևել են իր ցուցումին:  Եվ այս պարագայում ձերբակալությունների իրավաչափության մասին խոսելը կատարյալ անհեթեթություն է,  չասենք խոշտանգումների, քաղաքական ռեպրեսիաների մասին:

Մի քանի տասնյակ մարդիկ են ձերբակալվել Սյունիքի դեպքերով, որոնց գերակշիռ մասը պատերազմի մանսակից է եղել, մյուսները թիկունքում է սպասարկել բանակին, կա նաև մեկը, ով այդ օրերին ՀՄՀ-ին նվիրաբերել է 100 մլն դրամ, որպեսզի Արցախի անվտանգությունն ամրացնի, ինչպես խոստացել էին իշխանությունները՝  դրամահավաքի հայտարարման պահին, բայց այս ամենը ոչ ոք չի հիշում, մինչդեռ այդ օրերին հերոսացնում էին բոլոր սյունեցիներին:

Ինչու այս անգամ Նիկոլ Փաշինյանն իրեն ուղղված վիրավորանքներին այսքան հախուռն արձագանքեց այն դեպքում, երբ օրեր ու մաիսներ շարունակ իրեն տարբեր ամբիոններից  կապիտուլյանտ, դավաաճան հոգեխանգարմունք ունեցող և այլ որակումներով են բնութագրել, և ինչու՞ որոշեց շարունակել այցերը՝ հայհոյանքների տարափի տակ ևս մի քանի համայնքում, այս հարցադրմանը երկու փաստաբաններն էլ իրենց քաղաքական վարկածներն ունեին և համարում են, որ  երկրորդ անգամ այցելել իրեն մերժած Սյունիք, սա կարող էր սադրանք լինել մի նպատակով, որպեսզի իր հրաժարականը պահանջած Սյունիքի համայնքապետերը մեկուսացնեն ընտրություններին ընդառաջ: Մյուս վարկածն իհարկե գեոքաղաքական զարգացումներով կարող է պայմանավորված լինել՝ հաշվի առնելով 3-րդ գաղտնի ստորագրված հայ-ադրբեջանական հուշագիրը, որի մասին փետրվարին ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, բայց այդպես էլ փաստաթղթի բովանդակությունը չգաղտնազերծեց մինչև վերջ:

«Եվ այս պայմաններում, երբ պատերազմի հետևանքները պետական գաղտնիքի քողի տակ թաքցվում են, պարբերաբար նոր փաստաթղթեր են ստորագրվում, բանավոր փոխըմբռնմամբ  հանձնվում են Սյունիքում նոր բարձունքներ ու բնակավայրեր,քաղաքացուն այլ բան չի մնում անել՝ քան ընդվզել սյունեցու պես:

 Մենք մեզ չենք դրել այդ մարդու փոխարեն, ով թուքրի դիպուկահարի տակ է ապրում, որովհետև այս իշխանությունն է այդ վիճակին հասցրել, այլևս սահմանամերձ դարձած 36 համայնքներում ապրող սյունեցու փոխարեն  չենք եղել ու հետևաբար չենք կարող հասկանալ  վախերի մեջ ապրող ընտանիքի տղամարդուն, ուրեմն ինչպե՞ս են պատկերացնում այդ մարդու ռեակցիան, երբ իր տունը թշնամուն հանձնած, Հայրենիքը վտանգած  վարչապետը քարոզարշավի համար իրենից ջերմ հոյւրընկալության տեսարաններ է ակնկալում»,-ասում է Վարոսյանը:

Հարցազրույցը ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ