22 04 2021

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին՝ զերծ մնալ ռևանշիզմի հռետորաբանությունից

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին՝ զերծ մնալ ռևանշիզմի հռետորաբանությունից

Մոսկվան կոչ է անում Երեւանին եւ Բաքվին՝ զերծ մնալ ռեւանշիզմի հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը նորրից պատերազմի շեմին կանգնեցնել:

Այս մասին հինգշաբթի ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նման կերպ է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը կարող է ուժով լուծել Զանգեզուրի միջանցքի հարցը ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ