22 04 2021

Այդ ուժերով ոստիկանությունն ավել բան անել չէր կարող. Արա Ֆիդանյան



Ոստիկանության գործողությունները համաչափ եմ համարում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության գործողություններին:

«Ինչպես եք գնահատում նոյեմբերի 9-ի գործողությունները, հիմա շա՞տ ենք, թե՞ քիչ ենք, պարզաբանեք՝ շա՞տ են ոստիկանները: Ինչ վերաբերում է 2018 թվականի ապրիլի գործողություններին, այդ հարցը խնդրում եմ ներկայացնել այն անձանց, ովքեր իրականացրել և կազմակերպել են ծառայություն այդ ընթացքում: Փողոցներ փակելն ու մնացած գործողություններն այսօր էլ տեղի են ունենում և ոստիկանությունը մշտապես արձագանքում է այնպես, ինչպես սահմանված է օրենքով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ