Սյունիքը պատմական առումով ունի շատ կարևոր դեր ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև ամբողջ աշխարհի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով՝ Սյունիքը ադրբեջանա-թուրքական դարավոր իղձն է, որ հիմա փորձում են իրականացնել:
Ըստ Մելքոնյանի՝ այս տարածքը, բնակչությունն ու մոտեցումները շատ կարևոր են պայքարի հաղթանակի առումով, պատահական չէ, որ հենց այստեղ է Նժդեհը պայքարել և հաղթել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը