Սյունիքում վարչապետի խորհրդակցության կադրերն ու երկխոսությունը ուժային կառույցների տարբեր կալիբրի դեմքերի հետ շատ տհաճ տպավորություն թողեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Չեմ կասկածում, որ «գործ կարելու», ասֆալտային տեսարաններ նկարելու նիկոլական դերակատարները չեն գիտակցում, որ իրենց կողմից ձեռնարկվող ցանկացած ապօրինություն ավտոմատ կերպով իրենց է փոխանցելու, մարզի տարբեր քաղաքներում, Փաշինյանի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունները, հայհոյանքները։
Չեմ ուզում մտածել, որ մեր երկրում անիքնասերների, պղծվածների, դավաճանների այդքան մեծ խմբավորում կա։
Սյունիքում բռնաճնշումների, կոշտ միջոցների գնացողները պետք է գիտակցեն՝ Նիկոլին անձնական ծառայություններ մատուցողները, ապօրինի հրամաններ արձակողներն ու կատարողները հավասար պատասխանատվություն են կրելու երկիրը ողբերգական կետի հասցնելու, հայրենիք հանձնելու և հազարավոր զոհված պաշտպանների ճակատագրի համար»,- գրել է Աբրահամյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը