20 04 2021

ՀՀ որոշ մարզպետներ ավելի մեծ ինքնուրույնություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը Արցախում․ Բաբայան



«Ես ասել ու ասում եմ՝ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի սիամական եղբայրն է, և նրան բերել ու Արցախի խան նշանակելը ենթարդում էր, որ նա նույն բաները պետք է անի, ինչ Նիկոլը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ռեֆորմիստների» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը։

«Հայաստանի որոշ մարզպետներ ավելի մեծ ինքնուրույնություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը։ Նա ուղիղ զանգ է ստացել ու միանգամից աշխատանքից ազատել ԱԻՊԾ փոխտնօրենին, ով շատ ճիշտ հարց էր բարձրացրել՝ նշելով, որ իմքայլականներն իրավունք չունեն ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի հասցեին տարեբեր վիրավորական հայտարարություններ անելու, քանի որ ռուսական կողմն է այժմ զբաղվում հայ գերիների վերադարձի խնդրով»,-ասաց Բաբայանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ