20 04 2021

Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում․ Սենոր Հասրաթյան

Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում․ Սենոր Հասրաթյան

Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նրանց համար, կարծես, կարևորն անսահմանության մեջ լինելն է ու մեկ էլ այն «հեքիաթային» զգացումը, որ այդ անտեր անսահմանության մեջ իրենք տեր ու ամենակարող են...

Այն ինչ, անապատը, բացի խաղաղ ու անսահման լինելուց, ունի նաև հզոր և ավազախառը քամիներով իր անսահմանությունը պղտորելու հատկություն... Ահա հենց այդ ժամանակ է պարզորոշվում, թե այդ ավազախառն քամիների պայմաններում որքանով են մարդն ու անապատն իրար ներդաշնակ...

Հ.գ.- Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այդ ներդաշնակության բացակայության պատճառով անապատը մեզ խժռում է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ