Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում: Երեխաներին սրանք կենդանի վահան են սարքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
«Ի դեպ, պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) բարձրաստիճան սպաներից մեկն ինձ վերջերս պատմեց, որ դրա մարզային քարոզների ժամանակ երեխաներին առաջին շարք բերելու առաջարկը եղել է հենց ՊՊԾ-ի ղեկավար կազմից:
Դա հիմնավորել են անվտանգության նկատառումներով, այն պնդմամբ, որ հնարավոր կիլերն այդ դեպքում կխուսափի իր գործն անելուց:
Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում: Երեխաներին սրանք կենդանի վահան են սարքում»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը