Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Նախկինների-ներկաների» դիսկուրսի հիմքում, եթե մի կողմ թողնենք դրանց հետ փոխկապակցված հույզերն ու հուզմունքները, ընկած է հենց արդարության գաղափարը, միայն այն տարբերությամբ, որ քննարկվում են ոչ թե գաղափարներն ու դրանց իրականացման խնդիրներն, այլ անձերը՝ ո՞վ է լավը, ո՞վ է վատը, առանց որևէ չափանիշների հիշատակման։ Իսկ ինչ ռեժիմ էր Հայաստանում մինչև 2018-ը ու ինչ ռեժիմ հիմա ունենք, ոչ ոք չի քննարկում։
Ծերուկ Պլատոնը, դեռևս 2 500 տարի առաջ, ռեժիմները 5 տեսակի էր բաժանել․
1.Արիստոկրատիայի իշխանություն, երբ լավագույներն ու իմաստուններն արդարորեն կառավարում են երկիրը,
2.Տիմոկրատիա, առաջինի համեմատ ավելի անարդար իշխանություն է, երբ կառավարում է այն փոքրամասնությունը, որը այնքան էլ արդար չի, սակայն ունակ է վերցնել իշխանությունը, այսինքն այդ խմբի անձնական շահերն ավելի առաջնային են, քան ընդհանուրի շահերը,
3․Օլիգարխիա, նախորդներից ավելի վատ իշխանություն։ Իշխում են հարուստներն, իսկ աղքատները ենթարկվում են, այսինքն իշխանության հիմքում դրված է նյութական կարողության տիրապետության սկզբունքը,
4․Դեմոկրատիա, սա, ըստ Պալատոնի նախորդ երեք ձևերի համեմատ ավելի վատ կառավարման ձև է (ես անձամբ այս դավադիր մտքի հետ կապ չունեմ, իմ վրա չքշեք) ։ Դեմոկրատիան, ըստ Պլատոնի (sic!) բոլոր տղամարդկանց հավասարության վրա հիմնված կառավարման մոդելն է, առանց հաշվի առնելու նրանց որակներն ու գիտելիքները,
5․Բռնակալությունը՝ Տիրանիան, ամենավատ ու անարդար կառավարման մոդելն է։ Ըստ Պլատոնի, բռնակալությունն արիստոկրատական փոքրամասնության դեմ ուղղված կառավարման ձև է, որին աջակցում է դեմոկրատական մեծամասնությունը։ Ծերուկը համարում էր, որ բռնակալն ամենադժբախտ անձնավորությունն է քանի որ մյուսներին արգելում է ինքնուրույն ու բանական լինել, և իր բանականությունն օգտագործում է միմիայն մյուսների բանականությունը ճնշելու համար։ Պլատոնը համարում է, որ դեմոկրատիան մեծամասնության իշխանությունն է ըսդդեմ փոքրամասնության և կասկած էր հայտնում այդ մեծամասնության գիտելիքների ու առաքինության աստիճանի հանդեպ։
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի։ Նորից եմ շեշտում, ըստ Ծերուկի գնահատականի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը