Ապրիլի 17-ին տեղի ունեցավ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ ՀՀ ապագագայի հույսը ինտելեկտուալ հասարակությունն է, որը փրկիչներ չի փնտրում, ապավինում է իր ուժերին: Նրա խոսքով՝ դեռևս որոշում չունեն՝ կմասնակցեն ընտրություններին, թե ոչ, քանի որ Փաշինյանին ճանաչելով չի կարելի վստահ լինել, որ ընտրությունները չեն չեղարկվի: Մանուկ Սուքիասյանն ասաց, որ իրենց համար առաջնայինը ազդեցություն ձեռք բերելն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը